211652_close_icon
views-count1141 դիտում article-date 11:38 21-11-2023

Իշխող ուժը պետք է հասկանա՝ այլեւս չի լինելու «ինչ ուզենք՝ կանենք»-ը. մենք կբոյկոտենք նիստը. Իզաբելլա Աբգարյան

Մենք նախագիծ ենք բերել, որ առհասարակ Երեւանի ավագանիում չլինեն չզեկուցվող հարցեր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, News.am-ի փոխանցմամվ՝ Երևանի ավագանու նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:

«Երեւանի ավագանին քաղաքի պառլամենտն է, դա գործադիր մարմին չէ եւ կարող լինել որեւէ հարց, որը չլինի հանրային եւ հրապարակային: Բացի այդ, օրենքն ամրագրում է, որ Երեւանի ավագանու նիստը պետք է անցնի հրապարակայնորեն: Դա չի նշանակում, որ հարցերի կեսը պետք է հրապարակվի, կեսը՝ ոչ:

Եթե որոշում կայացվի, որ բոլոր հարցերը դառնան զեկուցվող, նիստը կշարունակվի, եթե ոչ, մենք կրկին նիստը կբոյկոտենք: Այսօրվա նիստին չի եկել «Հանրային ձայնը», եւ երկու մյուս ընդդիմադիր խմբակցությունները այս հարցում միակարծիք են, որ վերացնենք չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան:

Իշխող ուժը պետք է հասկանա, որ այլեւս չի լինելու «ինչ ուզենք՝ կանենք»-ը: Նույնիսկ «Հանրապետության» հետ կոալիցիա կազմելով չեն կարողանալու ընդդիմության կարծիքի հետ հաշվի չնստել»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր