211652_close_icon
views-count913 դիտում article-date 21:12 22-11-2023

Հունաստանի ընդդիմությունը դեմ է Էգեյան կղզիներն ապառազմականացնելու թուրքական պահանջին

Հունաստանի ընդդիմությունը դեմ է Էգեյան ծովի կղզիներն ապառազմականացնելու վերաբերյալ Թուրքիայի պահանջին։ Գրում է Ermenihaber-ը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ այս հարցը քննարկվել է Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել էր, որ լարվածության պատճառը ոչ միայն Հունաստանն է, այլև ԱՄՆ-ն, որն իբր Հունաստանին դրդում է գնալ լարվածության Թուրքիայի հետ։ 

Էրդողանը տեղեկացրել էր, որ կղզիների ապառազմականացման հարցերով Անկարան շարունակելու է բանացել Հունաստանի հետ։

Ի պատասխան  կղզիների ապառազմականացման վերաբերյալ Թուրքիայի պահանջի՝ Հունաստանի գլխավոր ընդդիմադիր «‎SYRIZA» կուսակցության առաջնորդ Ստեփանոս Կասելակիսը նշել է, որ  Էգեյան ծովի կղզիները զինաթափելու Թուրքիայի պահանջը Հունաստանի կարմիր գիծն է։

«Մենք չպետք է Էրդողանին ազդանշան տանք, որ մենք բաց ենք կղզիների ապառազմականացման համար», - նշել է  Կասելակիսը։

Նմանատիպ նյութեր