1147 դիտում
12:38 29-11-2023
Ավելի քան 200 միլիոն դրամ․ Երևանի ամանորյա ձևավորումը երկրորդ տարին անընդմեջ վստահվել է նույն ընկերությանը՝ առանց մրցույթի
Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 202 միլիոն 406 հազար դրամ։
Այս գումարն առանց մրցույթի տրամադրվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին, որն էլ պատասխանատու կլինի մայրաքաղաքի ամանորյա զարդարանքի համար։
Ըստ պետական գնումների armeps.am համակարգի՝ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2023թ․ նոյեմբերի 7-ին։ Ըստ պայմանագրի՝ այդ ընկերությունը մայրաքաղաքում տեղադրելու է տոնական լուսավորության սարքավորումներ։
Հարկ է նշել, որ այս ընկերությունը Երևանի ամանորյա ձևավորումը կատարել էր նաև նախորդ տարի՝ կրկին առանց մրցույթի։ Այդ ժամանակ տոնական ձևավորման համար հատկացվել էր 191 միլիոն դրամ։
«Սինեմարտ» ՍՊԸ-ն, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ հիմնադրվել է 2008 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ընկերության տնօրենն ու 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանն է։
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն օրերս մեկնաբանել էր, թե ինչու է ամանորյա զարդարանքը վստահվել հենց «Սինեմարտ» ՍՊԸ-ին։
Փոխքաղաքապետի խոսքով՝ այդ ընկերության հետ անձնական որևէ փոխկապակցվածություն չկա, և «Սինեմարտի» հետ պայմանագիր է կնքվել այն պատճառով, որ ընկերությունը նախորդ տարի պատշաճ ձևով է իրականացրել մայրաքաղաքի տոնական ձևավորումը։

Նմանատիպ նյութեր
1660 դիտում
21:05 19-01-2015
Կատարյալ աբսուրդ է, որ Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ստանում է «Ոսկե գնդակը. Կրոյֆ
2413 դիտում
00:57 28-05-2015
Եվրոպայի լիգա. «Սևիլիան» դրամատիկ պայքարում հաղթեց «Դնեպրին»՝ 3:2 և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Գավաթը
2674 դիտում
13:05 09-01-2019
Սալահը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21454 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու