1012 դիտում
10:35 30-11-2023
«Վերջնաժամկետից շեղում չպետք է լինի». Արմեն Ղուլարյանի պահանջը՝ շինարարներին և տեխհսկողներին
Քաղաքաշինության կոմիտեում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի պատվիրատվությամբ
իրականացվող շինարարական ծրագրերում ներգրավված շինարարություն և տեխնիկական հսկողություն
իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են 300 դպրոց կառուցելու ՀՀ
կառավարության նպատակի իրագործման շրջանակում կոմիտեին վերապահված ծրագրերի իրականացման ընթացքը, սահմանված ժամկետներում աշխատանքներն ավարտելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Անդրադառնալով այն դպրոցներին, որոնց շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ
ավարտել մինչև տարեվերջ՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը շեշտեց, որ վերջնաժամկետից շեղում չպետք է
լինի. «Անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել, ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ, բանվորական ներուժ՝ ծրագրերը
բարձր որակով և ժամանակին ավարտելու համար»: Խստագույն պահանջ դրվեց՝ անվերապահորեն ապահովել
պայմանագրային պարտավորությունների կատարումը:
Հանդիպմանը մասնակցել և հաշվետվությամբ հանդես է եկել կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի
իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը: Դիտարկվել են շինարարական հրապարակներ կատարած
շրջայցերի ժամանակ վարչության աշխատակիցների արձանագրած թերությունները, որոնց գերակշիռ մասը շտկվել է
սեղմ ժամկետում, մյուսների ուղղությամբ արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:
Կոմիտեի նախագահը լսել է նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերը, շինարարական գործընթացը
խոչընդոտող գործոնների վերաբերյալ մտահոգությունները՝ միաժանամանակ հայտնելով աջակցություն
ցուցաբերելու, լուծման ուղիներ համատեղ գտնելու կոմիտեի պատրաստակամությունը:
Կարևորվել է հատկապես տեխնիկական հսկողություն իրականացնողների դերը՝ շինարարության
իրականացման պատշաճ որակը վերահսկելու և արագ արձագանքելու առումով:
Վերջում Արմեն Ղուլարյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքները բարեխղճորեն կատարող
կազմակերպություններին, արժևորել Քաղաքաշինության կոմիտեի հետ ձևավորված գործընկերային
հարաբերությունները:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3507 դիտում
12:59 04-01-2021
Շուռնուխցիները վերջնաժամկետից շուտ քանդեցին տները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Zangezur.tv
Այս բաժնից
925 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»