211652_close_icon
views-count40422 դիտում article-date 18:16 02-12-2023

«Ռոյալ Երևան» համալիրում արցախցի 19-ամյա Հայկ Մանգասարյանը AAD 14-րդ մրցանակաբաշխությանը կենդանի կատարմամբ հնչեցրեց սիրված երգիչ Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի»-ն. ներկա էին նաև լեգենդար հայորդիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ` դեկտեմբերի 1-ին, Երևանում` Բագրևանդ 102 հասցեում գործող «Ռոյալ Երևան» համալիրում, տեղի ունեցավ AAD (Հայաստան, Արցախ, Սփյուռք) 14-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցանակաբաշխությանը ներկա էին հայաստանում և արտերկրում հայտնի բազմաթիվ սիրված ու ճանաչված, լեգենդ դարձած հայորդիներ (մրցանակաբաշխության մասին առանձին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ կհրապարակենք)։

Մինչ մրցանակաբաշխությունը կսկսվեր, մրցանակաբաշխության կազմակերպիչ, Հայաստանում, Արցախում, ինչու ոչ նաև Սփյուռքի բոլոր հայ օջախներում հայտնի ու սիրված հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը հայտնեց, որ իր գեղեցիկ կատարմամբ հանդես կգա արցախցի 19-ամյա Հայկ Մանգասարյանը։

Վերջինը կենդանի կատարմամբ մրցանակաբաշխության ներկաների համար երգեց սիրված երգիչ Արաբո Իսպիրյանի հեղինակային «Տուն իմ հայրենի» երգը։

Կատարումից հետո ներկաները երկար ժամանակ ծափահարում էին Հայկին, իսկ Մ. Խուրշուդյանն էլ նրան փոխանցեց AAD մրցանակը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր