967 դիտում
11:57 03-12-2023
Պակիստանում զինյալները գնդակոծել են ավտոբուսը․ կա 9 զոհ, այդ թվում՝ 2 զինծառայող
Պակիստանի հյուսիսում զինված անձինք կրակ են բացել ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ երկու զինվոր, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Փոխանցում է News.am-ը։
Հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան հյուսիսային Գիլգիթ Բալթիստան տարածաշրջանի Չիլաս շջանում, հայտնել է ոստիկանության սպա Ազմաթ Շահը։
Ավտոբուսը ուղևորներ էր տեղափոխում Գիլգիթից Ռավալպինդի։ Վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, երբ այն հայտնվել է կրակի տակ և բախվել է բեռնատարին. Բեռնատարը բռնկվել է, ինչի հետևանքով երկու մեքենաների վարորդներն էլ զոհվել են։
Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 26 մարդ, որոնք տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։
Գիլգիթ Բալթիստանի ներքին գործերի նախարար Շամս Լոնը լրագրողներին ասել է, որ միջադեպը «ահաբեկչական հարձակում է» և ասել է, որ սպանվածների թվում է Պակիստանի բանակի երկու զինծառայող:
Պակիստանի թալիբների խոսնակ Մուհամմադ Խորասանին իր հայտարարության մեջ հերքել է հրաձգության հետ որևէ կապ՝ ասելով, որ այն չի իրականացվել իրենց խմբավորման կողմից:

Նմանատիպ նյութեր
1658 դիտում
23:04 15-09-2014
«Իսլամական պետության» զինյալները քիմիական ռումբերով գնդակոծել են Դուլուիա քաղաքը
1574 դիտում
15:06 11-04-2015
Պակիստանում զինյալները սպանել են 20 շինարարի
Այս բաժնից
490 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
901 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը
490 դիտում
09:48 17-10-2024
Լիլիթ Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները