970 դիտում
10:58 09-12-2023
Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք, տեխնիկա հանձնողները խոսում են նախորդ շրջափուլերում գնված սպառազինության տարեթվերից ու որակից. Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը հետևողականորեն աշխատում է իր տխմարագույն հայտարարություններով դաշտը լցնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․
«Հատկապես բանակի ու սպառազինության բլոկով դաշտ են նետվում թեմաներ, որոնք քաղաքական և բարոյական իրավունքն էլ չունեն և հաճախ դրանք հնչեցնում են անձինք, ովքեր զինվորական համազգեստ միայն հեռուստացույցով են տեսել:
Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հասնող զենք, զինամթերք, տեխնիկա հանձնողները խոսում են նախորդ շրջափուլերում գնված սպառազինության տարեթվերից ու որակից:
Ենթադրաբար մեծ լարվածությամբ այս թեմաներին հետևում են պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը, ովքեր հերթական անգամ լսելով գործող իշխանական դեմքերի` 2018-ից առաջ գործածված «80-ականների զենքերի» թեման, վստահաբար հիշում են, որ այսօր բանակում 50-60-ականների զինատեսակներ են կիրառվում:
Անշուշտ կան 70-80-ականների զինատեսակներ, հատկապես հրետանային միջոցների մասին է խոսքը, որն այսօրվա ԳՇ-ն, հնարավորության դեպքում միանշանակ ցանկություն կհայտներ գնելու, ավելին` դրանք խիստ անհրաժեշտություն են նաև այսօրվա բանակի համար:
Սերժ Սարգսյանի` 80-ականների զենքերով կռիվ անելու և հաղթելու հայտարարությանը շատերն են այս 7 տարիների ընթացքում արձագանքել/մեկնաբանել, բայց շատ քչերն են խորությամբ հասկացել, թե ինչի դա ասվեց ու ինչ իրական ուղերձներ էր այն պարունակում»:

Նմանատիպ նյութեր
1739 դիտում
13:18 07-03-2014
Սնոուդենը ազգային անվտանգությանը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել․ ԱՄՆ
4292 դիտում
12:34 05-12-2015
Կոլումբիայի ափերին գտել են իսպանական նավ, որում կա միլիարդավոր դոլարների գանձ
2235 դիտում
14:12 04-08-2016
Իսրայելն ու ԱՄՆ-ն մոտ են ռազմական օգնության վերաբերյալ միլիարդավոր դոլարների արժողության պայմանագրի կնքմանը
Այս բաժնից
598 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
805 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1279 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի