1153 դիտում
10:16 10-12-2023
Հայաստանը պատրաստ է մինչև դեկտեմբերի վերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ ԱԽ քարտուղար
Խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համաձայնեցված է, և քաղաքական կամք լինելու դեպքում հնարավոր է շատ կարճ ժամկետում այն ստորագրվի: 24News-ի փոխանցմամբ՝ այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը․
ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները կարող են շարունակվել տարբեր ձևաչափերով: Նա հիշեցրել է, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար և սպասում են ադրբեջանական կողմի արձագանքին:
Գրիգորյանը նաև մեկնաբանել է Ալիևի «պահանջն» այն մասին, որ խաղաղության պայմանագիր կնքելու համար 300 հազար ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան՝ մշտական բնակության․
«Կան նաև վերջնականապես չհամաձայնեցված այլ կետեր։ Առաջիկայում սպասվող ԱԳ նախարարների հանդիպմանը հնարավորություն կտա լուծումներ գտնել բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը պատրաստ է լուծումներ փնտրել և ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը։ Վերջին տարբերակը (խաղաղության համաձայնագրի - խմբ.), որը Հայաստանն ուղարկել է Ադրբեջանին, կապված է որոշակի հարցերի հետ, և մենք պատրաստ ենք շարունակել: Քաղաքական կամքի դեպքում պայմանական մեկ ամսվա ընթացքում կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիրը», - ասել է Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր
1003 դիտում
15:24 17-10-2023
Մենք պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել. Փաշինյան. News.am
Այս բաժնից
655 դիտում
17:02 23-10-2024
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրեց
1321 դիտում
16:52 23-10-2024
Աննա Հակոբյանն անցնում է նոր ռեկետի․ մեկ միլիոնը չանցավ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ