211652_close_icon
views-count862 դիտում article-date 19:25 13-12-2023

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրք անհատների ու կազմակերպությունների նկատմամբ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել հարյուրավոր անհատների և կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Չինաստանից, Թուրքիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից, որոնք օգնել են Ռուսաստանին շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները։ Գրում է Ermenihaber-ը։

Նշյալ անհատներն ու կազմակերպություններն առնչություն ունեին էներգետիկ ոլորտի, բանկերի և հանքարդյունաբերության հետ։
Նման որոշում է կայացրել ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և գանձնապետարանը։

«Մենք կշարունակենք օգտագործել մեր ձեռքի տակ եղած գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի գործողությունների համար Ուկրաինայում։ Կպատժվեն բոլոր նրանք, ովքեր աջակցություն կցուցաբերեն ռուսական ռազմական մեքենային», - նշել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նմանատիպ նյութեր