211652_close_icon
views-count1270 դիտում article-date 22:58 14-12-2023

Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի աջակցությունը քուրդ զինյալներին

Թուրքիայի պետական «TRT Haber» հեռուստաընկերության կայքում տեղ գտած հրապարակման համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները խոսել են Թուրքիայի օրակարգում տեղ գտած հարցերի շուրջ: Գրում է Ermenihaber-ը։

Մասնավորապես հարցուպատասխան է եղել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ պայքարում ԱՄՆ-ի դիրքորոշման, ինչպես նաև Հունաստանի և Թուրքիայի միջև վստահության բարձրացմանը միտված քայլերի վերաբերյալ:

Ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում նշվել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է Սիրիայում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և Սիրիայի քրդական ուժերին (YPG) տրամադրվող աջակցության դադարեցում:

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն վերջ կտա այս ահաբեկչական կազմակերպություններին տրամադրվող բոլոր տեսակի օգնություններին և մեզ անկեղծորեն կաջակցի ահաբեկչության դեմ պայքարում»:

Իսկ Հունաստանի հետ ընթացող գործընթացների վերաբերյալ ասվել է հետևյալը. «Նոյեմբերի 13-ին Անկարայում իրականացված վստահության բարձրացման միջոցառումների ժողովը Հունաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր մի քայլ էր: Երկու տարուց ավել դադարից հետո պատմիրակությունների միջև տեղի ունեցող հանդիպումները վերսկսեցին:

Սկսվել է Աթենքում իրականացվելիք հերթական հանդիպման պլանավորման գործընթացը: Վերջին հանդիպման ընթացքում ևս դրական զարգացումներ են տեղի ունեցել»:

Նմանատիպ նյութեր