1504 դիտում
16:50 15-12-2023
Երբ Ղարաբաղում պшտերազմ էր, հայ պատգամավորներն ամեն շաբաթ իմ աշխատասենյակում էին, օգնություն էին խնդրում, իսկ այսօր ոչ ոք չկա. Պետդումայի փոխխոսնակ
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը դեկտեմբերի 15-ին ելույթ է ունեցել «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացման ժամանակ՝ նախազգուշացնելով Ռուսաստանից Հայաստանի հեռվանալու վտանգավորության մասին։
Տոլստոյը նշել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կից գործում է 2500 հասարակական կազմակերպություն, իսկ դեսպանատունն ԱՄՆ ամենամեծ ներկայացուցչությունն է ողջ հետխորհրդային տարածքում: Նա նշել է, որ այդ «ՀԿ-ները դրամաշնորհներ, գումարներ են բաժանում և հայ երիտասարդներին, հայ հասարակությանը համոզում են, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի»:
Փոխխոսնակը կոչ է արել Երևանին չգործել հետխորհրդային մյուս երկրների սխալները, որոնք փորձել են ամեն ինչ ստանալ միաժամանակ Ռուսաստանից և Եվրոպայից։
«Երբ Ղարաբաղում ընթանում էր վերջին պատերազմը, իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ էին լինում, որոնք ասում էին. «Խնդրում ենք զանգեք, ասեք, մի բան արեք, դիմեք Ռուսաստանի նախագահին, դադարեցրեք պատերազմը»: Իսկ այսօր այս պատգամավորները չկան՝ ընդհանրապես, ոչ ոք չկա: Հիշեցնեմ, որ այն ժամանակ արյունալի պատերազմը դադարեցրեց Պուտինը»,- Տոլստոյի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նմանատիպ նյութեր
2049 դիտում
12:19 29-10-2014
Մահացել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շևցովան
1195 դիտում
19:27 30-09-2023
Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, բայց պшտերազմ է հայտարարում Ռուսաստանին. Վազգեն Մանուկյան
Այս բաժնից
631 դիտում
18:50 17-01-2025
Հայաստանում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
790 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
592 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը