211652_close_icon
views-count1177 դիտում article-date 15:41 16-12-2023

Ստեփանակերտի ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայիի անդամներին տեղափոխող ավտոբուսը

Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը վթարի է ենթարկվել Ակնայի մոտակայքում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ  Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (ԱՊՖԼ) ղեկավարությանը տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 6 անձ է տուժել։

Միջադեպի հետևանքով 6 տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր:

Լիգայի ղեկավար Էլխան Սամեդովը ունի մեծ բաց կոտրվածք ՝ աջ սրունքի վերին երրորդի տեղաշարժով, ինչպես նաև աջ արմունկային հոդի ներհոդային կոտրվածք, իսկ փոխնախագահը՝ ողնաշարի սեղմման կոտրվածք :
 
Վթարը տեղի է ունեցել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի Ակնա (Աղդամ) քաղաքի մոտակայքում` դեպի Ստեփանակերտ ճանապարհին։ Ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին գտնվող արգելապատնեշին։
 
Բոլոր տուժածներին տեղափոխել են Բաքվի բժշկական կենտրոններ։

Նշվում է, որ Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավարությունն ուղևորվում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա Ադրբեջանի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումը:

Նմանատիպ նյութեր