211652_close_icon
views-count1462 դիտում article-date 15:53 16-12-2023

Ստեփանակերտի ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի անդամներին տեղափոխող ավտոբուսը. tert.am

Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը վթարի է ենթարկվել օկուպացված Աղդամի մոտակայքում, գրում է tert.am-ը։

Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (ԱՊՖԼ) ղեկավարությանը տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 6 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

6 տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: ԱՊՖԼ ղեկավար Էլխան Սամեդովը ունի մեծ բաց կոտրվածք ՝ աջ սրունքի վերին երրորդի տեղաշարժով, ինչպես նաև աջ արմունկային հոդի ներհոդային կոտրվածք։ ԱՊՖԼ-ի փոխնախագահն ունի ողնաշարի սեղմման կոտրվածք։

Վթարը տեղի է ունեցել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի Ակնա (Աղդամ) քաղաքի մոտակայքում` դեպի Ստեփանակերտ ճանապարհին։ Ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին գտնվող արգելապատնեշին։
 
Բոլոր տուժածներին տեղափոխել են Բաքվի բժշկական կենտրոններ։

Նշվում է, որ ԱՊՖԼ-ի ղեկավարությունն ուղևորվում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա Ադրբեջանի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումը:

Նմանատիպ նյութեր