211652_close_icon
views-count1342 դիտում article-date 23:21 18-12-2023

ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը․ հայտնի է՝ ինչ է այն ներառում

Եվրամիությունը հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը, որը նաև արգելք է սահմանում ռուսական ալմաստների ներմուծման վրա։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ նոր միջոցներն ուղղված են «ՌԴ տնտեսության թանկարժեք ոլորտներին» և միտված են դժվարացնելու ԵՄ պատժամիջոցների շրջանցումը։

«Ուկրաինայի դեմ ՌԴ-ի շարունակվող ագրեսիվ պատերազմի պատճառով խորհուրդն այսօր ընդունեց տնտեսական և անհատական սահմանափակումների 12-րդ փաթեթը», - ասված է հայտարարության մեջ։

Այսպիսով Եվրամիությունն արգելք է սահմանել Ռուսաստանից ադամանդի ուղղակի կամ անուղղակի ներմուծման, գնման կամ փոխանցման, ինչպես նաև ՌԴ-ից հեղուկ պրոպանի, պղնձի և ալյումինե մետաղալարերի ներմուծման վրա և նոր սահմանափակումներ կրկնակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վրա։

Նոր սահմանափակումները նաև ենթադրում են են, որ ԵՄ բոլոր անդամ երկրները պարտավոր են տեղեկացնել Եվրահանձնաժողովին Ռուսաստանին լցանավեր վաճառելու մասին։

Նմանատիպ նյութեր