211652_close_icon
views-count868 դիտում article-date 14:58 20-12-2023

Կիևի «խաղաղության բանաձևն» անհեթեթ է․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթ է անվանել Կիևի կողմից առաջ քաշված «խաղաղության բանաձևը», քանի որ այն փորձում են փնտրել առանց Ռուսաստանի մասնակցության, և դա արդյունքի ներուժ չունի։

«Նախ պետք է բացել աչքերը և նայել փաստերին։ Նրանք փորձում են «խաղաղության բանաձև» փնտրել՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Անհեթեթ գործընթաց, բայց եթե լուրջ, ապա, իհարկե, սա գործընթաց է, որը որևէ արդյունքի ներուժ չունի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Կրեմլն իսկապես այժմ անտեղի է համարում բանակցությունների թեման, քանի որ դրա համար որևէ հիմք չկա։

Նմանատիպ նյութեր