211652_close_icon
views-count862 դիտում article-date 17:59 22-12-2023

Նարեկ Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական նիստին նրա փաստաբանները  ներկայացրել են փորձագետներին դատարան հրավիրվելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանը բավարարեց։

Արդյունքում դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա 2024 թվականի հունվարի 12-ին։

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց՝ երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար:

Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»:

Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:

Նմանատիպ նյութեր