32578 դիտում
21:46 22-12-2023
Երևանում «Կոնտակտ777» ՍՊԸ տնօրենը Lexus-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Հայկ Մանուկյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Ջուղայի փողոցի 1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, հետիոտն 9-ամյա Նարեկ Ս.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Մինչ բժիշկների ժամանումը երեխային օգնություն են ցուցաբերել պարեկները, քաղաքացիներն ու վարորդը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ․ Մանուկյանն աշխատում է «Կոնտակտ777» ՍՊԸ տնօրեն։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+