211652_close_icon
views-count1309 դիտում article-date 22:06 25-12-2023

Հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանից ընդունելու է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Փաշինյան

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ընդունում է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը։

Այս մասին այսօր Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հույս ունենք Միության անդամ երկրների աջակցության և արդյունավետ համագործակցության վրա՝ մեր առաջադրած խնդիրների իրականացման գործում։ Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման տասնամյակի հետ»,- հավելեց նա։

Նմանատիպ նյութեր