1102 դիտում
11:05 26-12-2023
«Ոչ թալանին» ասելով իշխանության եկած քաղաքական ուժը պատրաստվում է հունվարի 1-ից այդ նշաձողն էլ ավելի բարձրացնել. Մանուկ Սուքիասյան
«Ոչ թալանին» ասելով իշխանության եկած քաղաքական ուժը պատրաստվում է հունվարի 1-ից այդ նշաձողն էլ ավելի բարձրացնել։
Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը․
Նա նշեց, որ հանրային այս միջոցառմամբ ցանկանում են երևանցիների ուշադրությունը հրավիրել ավագանու այսօրվա նիստին, որի օրակարգում է նաև տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12,000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160,000 դրամի:
«Այս պահին մենք իրականցնում ենք խորհրդանշական ակցիա. մուտքի մոտ տեղադրվում է կարմիր կետագիծ՝ խորհրդանշելու քաղաքային օրվա վարչակազմի ակնկալվող ֆինանսական լրացուցիչ հոսքերը և երևանցու գրպանը մտնելու միջոցով բյուջեն համալրելու մտադրությունը։
Փաստացի այս պահին ունենք կարմիր գիծ՝ մի կողմում երևանցին է, ներսի հատվածում քաղաքային իշխանությունը, ով հաշվիչով հաշվելով ամեն երևանցու եկամուտ, փորձում է քաղաքային բյուջեն համալրել պարգևավճաների և մեկ անձից կատարվող գնումների համար հասանելիք գումարներով»,- ասաց Սուքիասյանը։
Նա հիշեցրեց, որ Երևանի ավագանու 65 անդամներից 32-ը գնվում են իշխանական կոալիցիայի մեջ, 31-ը կոալիցիայի մաս չկազմող ավագանիներ են։
451411
«Որպեսզի երևանցու գրպանը մտնող և երևանցու վերջին կոպեկը գրպանող օրինագիծը չանցնի, անհրաժեշտ է տեղի ունենա բոյկոտ, նիստը տապալվի և հունվարի 1-ից երևանցու սոցիալական բեռն էլ ավելի չծանրանա»,- նշեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Նմանատիպ նյութեր
1658 դիտում
17:12 17-04-2021
ԵՍ ՀՀԿ-ին ընդդիմություն չեմ համարում, մի ունեզրկված հանրապետական տեսե՞լ եք. Մանուկ Սուքիասյան. Hraparak.am
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»