211652_close_icon
views-count86622 դիտում article-date 19:47 26-12-2023

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Լուսաբաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Toyota 4Runner-ն ու Lada-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 26--ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիր հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են Toyota 4Runner և ՎԱԶ-21215 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարկան ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում գումարտակի հրամանատար Ա. Սահակյանի հանձնարարականով երթևեկությունը նշված վայրում դադարեցվել է և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Խաչատուր Էլոյանը, Ստեփան Կույումջյանն ու պարեկ Կարեն Սախոյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոն Այվազյանի, բաժնի պետի տեղակալ Վահան Մանուկյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, բաժնի պետի Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի, Օքսեն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սեդրակյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածք։

Վթարի մասին տեղեկանալով՝ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Աբովյանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր մաքրել են վթարի հետևանքով ճանապարհին ցաքուցրիվ եղած ավտոմեքենայի մասերն ու ապակիները, մինչդեռ այդ գործունեությունը պետք է կատարեր Աբովյանի ճանշինը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր