36821 դիտում
15:52 28-12-2023
Արտակարգ դեպք՝ էջմիածնում. Chevrolet-ն բախվել է խելացի կանգառի մոտ տեղադրված տաղավարին, ապա էլեկտրասյանը, հետո ՎԱԶ 2106-ին ու կայանված Toyota-ին. կա վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում վրացական համարանիշերով Chevrolet մակնիշի ավտոմեքենան էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ էջմիածնի մշակույթի տան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է խելացի կանգառի հարևանությամբ գտնվող կրպակին, այնուհետև բախվել է ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային, ապա էլեկտրասյանն ու կայանված Toyota Camry մակնիշի ավտոմեքենային և մասնակի հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Chevrolet-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի նախկին Ճանապարհային ոստիկանության տեսուչը և օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Դավիթ Առաքելյանն ու Արամ Մելքոնյանը:
Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բախման հետևանքով էլեկտրասյան վրայից LED լուսային սարքը պոկվել ու ընկել է կայանված Opel-ի վրա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու հիվանդանոց տեղափոխված Chevrolet-ի վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+