211652_close_icon
views-count1147 դիտում article-date 14:34 01-01-2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի նախագահին՝ ազգային տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին ազգային տոնի՝ Հեղափոխության 65-ամյակի առիթով: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կուբայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հեղափոխության 65-ամյակի առթիվ:

Հայաստանը շահագրգիռ է զարգացնելու և խորացնելու հայ-կուբայական բազմաբնույթ հարաբերությունները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Վստահ եմ, որ միասին կկարողանանք սերտացնել երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների բարօրության»:

Նմանատիպ նյութեր