211652_close_icon
views-count10006 դիտում article-date 19:42 09-01-2024

Առափիում ռուս զինծառայողների ու գյուղի երկու բնակիչների են ձերբակալել․

Aravot.am-ի տեղեկություններով, Սուրբ ծննդյան օրը՝ հունվարի 6-ին, Շիրակի մարզի Առափի բնակավայրում հսկողություն իրականացնող պարեկները ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը՝ Առափիի բնակիչ Մ․Ս․-ն, մեքենայից դուրս գալուն պես՝ ձեռքից նետել է ապակյա կաթուցիչ և պոլիէթիլենային տոպրակով սպիտակ գույնի զանգված։

Վարորդին և ուղևորներին, որոնցից երկուսը՝ Ա․Պ․-ն և Վ․Տ․-ն ՌԴ քաղաքացիներ են, ՌԴ Պաշտպանության նախարարության զինծառայողներ, իսկ երրորդը՝ ևս Առափիի բնակիչ է՝ Ա․Հ․-ն է, ձերբակալել և տարել են Ախուրյանի ոստիկանություն։ Ավտոմեքենան հսկողության է վերցվել պարեկային ծառայության կողմից։

Ոստիկանության Ախուրյանի բաժնում կատարված խուզարկությունների ժամանակ մեքենայի հայ ուղևորի՝ Ա․Հ-ի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ ռուս զինծառայողներից մեկի՝ Վ.Տ․-ի ձեռքի պայուսակից հայտնաբերվել է գրիչի կափարիչ՝ պատերին կպած սպիտակ փոշենման զանգվածով:

Այս անձինք, ինչպես նաև կազմված փաստաթղթերը և փաթեթները ներկայացվել են ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժին: Նշենք, որ առափեցի երկու տղամարդիկ էլ չեն աշխատում, հարևաններ են։ Իսկ թե որ համարձակ պարեկներ են հայտնաբերել նրանց ու ձերբակալել, թերևս արժե հրապարակել նրանց անունները․ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկ, Պողոսյանն է եղել՝ կրտսեր պարեկ Ա. Քոթանջյանի հետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր