211652_close_icon
views-count964 դիտում article-date 20:38 10-01-2024

Միացյալ Թագավորությունը համատեղ վարժանքներ կանցկացնի Հնդկաստանի հետ

Մեծ Բրիտանիան այս տարի Հնդկական օվկիանոս կուղարկի ծովային արագ արձագանքման, իսկ 2025 թվականին՝ ավիակիր հարվածային խմբեր՝ Հնդկաստանի նավատորմի հետ համատեղ վարժանքների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես  հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գրանտ Շեփսը, առաջադեմ ռազմածովային ուժերի տեղակայումը վճռորոշ քայլ է Նյու Դելիի հետ Լոնդոնի անվտանգության կապերի ամրապնդման համար։

Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը առաջիկա տարիներին մի շարք զորավարժություններ կանցկացնեն՝ ամրապնդելու իրենց պաշտպանական կարողությունները՝ պաշտպանելու առևտրային ուղիները և ապահովելու ծովային անվտանգությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ՊՆ-ի տարածած  հաղորդագրությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի նավատորմը որոշել է Արաբական ծովում տեղակայել հնդկական հրթիռային կործանիչներ՝ տարածաշրջանում առևտրային նավերի վրա հարձակումների պատճառով:

Նմանատիպ նյութեր