1255 դիտում
15:45 15-01-2024
Մոծակը, որ ծծում է քաղաքի ռեսուրսները. Մարությանի թիմակիցը՝ Տիգրան Ավինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններին։
«Լավ չի, որ երիտասարդ քաղաքապետը իրեն քննադատողներին «ճանճեր» է համարում, որոնք հավաքվել են թենիսի կորտերի թեմայի շուրջ։ Նույնիսկ քաղաքական հակառակորդների հետ էդ բառապաշարով չարժե խոսել։ Քամի ցանողը փոթորիկ է հնձում։
Եթե էսպես շարունակվի, եթե նա շարունակի իր ընդդիմախոսներին անվանել ճանճեր, ապա շատ արդար կլինի, որ իր ընդդիմախոսներն էլ նրան ուրիշ միջատի հետ համեմատեն։ Օրինակ՝ մոծակի, որը ծծում է։ Ծծում է քաղաքի ռեսուրսները և քոր ու գլխացավանք է պատճառում քաղաքացիներին»,-գրել է Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր
1630 դիտում
08:45 08-09-2023
Ով է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակիցը․ «Ժողովուրդ»
11569 դիտում
21:46 27-05-2016
Նախքան էգ մոծակը կսկսի արյուն խմել, նա իր զոհի մարմնի մեջ է ներարկում իր թուքը
Այս բաժնից
1336 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
958 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը