211652_close_icon
views-count11650 դիտում article-date 21:46 27-05-2016

Նախքան էգ մոծակը կսկսի արյուն խմել, նա իր զոհի մարմնի մեջ է ներարկում իր թուքը

Մոծակները հանդիսանում են վտանգավոր վարակների՝ մալարիայի, դեղին տենդի, արևադարձային տենդի և որոշ էնցոֆալիտների տեղափոխողներ։ Այս հիվանդություններից միայն մալարիան է հանդիսանում տարեկան մոտավորապես երկու միլիոն մարդու մահվան պատճառ: Բացի այդ նրանց խայթոցները կարող են առաջացնել քոր և ալերգիկ ռեակցիաներ, բժշկական փաստաթղթերում մատնանշվում է որպես միջատի խայթոցի ռեակցիա։ Նախքան էգ մոծակը կսկսի արյուն խմել, նա իր զոհի մարմնի մեջ է ներարկում իր թուքը, որը պարունակում է հակակոագուլյանտներ՝ խոչընդոտելով արյան մակարդելիությանը։ Հենց մոծակի թուքն է, որ առաջացնում է քոր, այտուց և կծած հատվածի կարմրութուն, որոշ դեպքերում էլ ծանր ալերգիկ ռեակցիաներ։ Հենց մոծակների թքի միջոցով էլ փոխանցվում են վարակները:

Նմանատիպ նյութեր