211652_close_icon
views-count5318 դիտում article-date 15:54 17-01-2024

Գոյ թատրոնը Հայաստանի թատերական աշխարհի ամենահետաքրքրաշարժ, կյանքի, իրականության զարկերակի վրա գործող թատրոններից է․Հայկ Բաբայան

Ռեժիսոր Հայկ Բաբայանը անդրադառնալով Գոյ թատրոնի շուրջ ստեղծված լարված իրավիճակին հայտարարություն է տարածել գրելով․

Գոյ թատրոնը Հայաստանի թատերական աշխարհի ամենահետաքրքրաշարժ, կյանքի, իրականության զարկերակի վրա գործող թատրոններից է։

Այ թե ինչ է լինում, երբ «կիսագրագետ թամադաների», արվեստի հետ կապ չունեցող կամ էլ արագ վաճառվող մարդկանց ձեռքը գրիչ ու կնիք են տալիս մի քանի ժամով։

Ինչպես «Մեա կուլպայի» վագրիկն էր ասում․ - Արդյո՞ք ամեն հայ յուրաքանչյուր է։

Վերջին մի քանի տասնամյակում Գոյ թատրոնից դուրս են եկել այնպիսի ներկայացումներ, որի ամեն երրորդ նախադասությունը դարձել են թևավոր խոսքեր, ներկայացումներ, որոնք դուրս են կաղապարներից, իզմերից, ծեծված և հնացած թատերային բոլոր կարգերից․

Գոյն ունի իր հանդիսատեսը։ Հարգելի պատասխանատուներ և որոշում կայացնողներ հնարավորության դեպքում փորձեք գտնել բոլոր լուծումները Գոյ թատրոնը իր ներքին աշխարհով և միջավայրով պահպանելու համար, որովհետև երբեմն գրիչով միացումները բերում են ներքին ավելի մեծ տարանջատումների։
 
Երբեմնի «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր Հայկ Բաբայան

Նմանատիպ նյութեր