211652_close_icon
views-count901 դիտում article-date 13:28 20-01-2024

Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է Իսրայելի և Գազայի հատվածի վերջին իրադարձությունները», - նշել է մամուլի ծառայությունը։

«Բայդենը և Նեթանյահուն խոսել են պատանդներին ազատ արձակելու ջանքերի մասին»,- լրագրողների համար ճեպազրույցում ասաց Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նմանատիպ նյութեր