211652_close_icon
views-count970 դիտում article-date 16:22 21-01-2024

Պաղեստինցիներն ունեն ինքնիշխանության և պետականության իրավունք․ Ֆրանսիայի արտգործնախարար

Պաղեստինցիներն ունեն ինքնիշխանության և պետականության իրավունք, X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Փոխանցում է News.am-ը։

«Ֆրանսիան հավատարիմ կմնա այդ նպատակին հասնելու իր պարտավորություններին»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կշարունակի պահպանել իր վերահսկողությունը Գազայի վրա նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչը բացառում է պաղեստինյան պետության ստեղծումը։

Սա առաջացրել էր Միացյալ Նահանգների քննադատությունը, որը պաշտպանում է  երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի գոյակցության գաղափարը։

Նմանատիպ նյութեր