211652_close_icon
views-count1298 դիտում article-date 16:30 28-03-2015

Իրանը խաղաղ ատոմ ունենալու իրավունք ունի. Ֆրանսիայի արտգործնախարար

Իրանն ունի խաղաղ ատոմային ծրագիր ունենալու իրավունք, սակայն այն պետք է լինի թափանցիկ և վերահսկելի, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Լոզանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ ավելի լավ է իրանական միջուկային ծրագրի կարգավորման համապարփակ համաձայնագիրն ուշ կնքվի, սակայն ճիշտ մշակված: Հիշեցնենք, որ այսօր Շվեյցարիայի Լոզան քաղաք են ժամանել Իրանի պատվիրակությունը և «Վեցյակի» միջնորդ երկրների ներկայացուցիչները, որտեղ կշարունակվեն միջուկային հարցով բանակցությունները:

Նմանատիպ նյութեր