211652_close_icon
views-count994 դիտում article-date 18:21 24-01-2024

Թուրքիայի և Իրանի պատվիրակությունները հանդիպել են Վանում

Հունվարի 24-ին Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների միջև կայացել է սահմանային անվտանգության թեմայով հանդիպում։ Նշվում է, որ հանդիպումը կայացել է Վանի Սարայ շրջանում։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Աղբյուրի նշմամբ՝ սահմանային անվտանգությանն առնչվող քննարկումներին հաջորդել է ընդունված որոշումները պարունակող արձանագրություն։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Իրանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 16-ին՝ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքում։

Նմանատիպ նյութեր