211652_close_icon
views-count937 դիտում article-date 20:23 03-02-2024

ՄԱԿ-ն արձագանքել է Իրաքին և Սիրիային ԱՄՆ-ի հարվածներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Սիրիային և Իրաքին ԱՄՆ-ի հարվածներից հետո էսկալացիայի վտանգով և կոչ է անում բոլոր կողմերին միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար,
Ռիա Նովոստի-ին ասել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը մտահոգված է հետագա էսկալացիայի ռիսկերով։ Նա կոչ է անում բոլոր կողմերին կոնկրետ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։ 

Եվ հաշվի առնել առանց այն էլ փխրուն տարածաշրջանում ավելի լայն հակամարտության տնտեսական և մարդկային կորուստները»,- նշել է Դյուժարիկը։

Նմանատիպ նյութեր