116585 դիտում
12:16 05-02-2024
Խոշոր պայթյուն և փլուզում՝ Երևանում. ըստ հարևանների՝ տղամարդը, ով ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և ում երեկ չկարողացան տանել հոգեբուժարան, պայթեցրել է տունը. կա 2 զոհ, 2 վիրավոր․տեսախցիկը արձանագրել է պայթյունի պահը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշը ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:
Դեպքի վայր ժամանեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում, է, որ այս պահին փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում փլատակների տակ, պարզելու համար արդյոք քաղաքացիներ կան թե ոչ:
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
13:30 - Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարաները փլատակների տակից դուրս են բերել մի կնոջ ու մի տղամարդու, որոնց տեղում բուժօգնություն ցուցաբերեցին ու տեղափոխեցին հիվանդանոց:
15:50 - Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ փրկարարներն ու «Հայկական Կարմիր խաչ»-ի աշխատակիցները փլատակների տակից դուրս են բերել 2 դի՝ մեկը կին, մեկը՝ տղամարդ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք ամուսիններ էին:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու պայթյուն, փլուզումի հարևանությամբ գտնվող բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Տունը, որ պայթել է, հավանաբար ոչ թե գազից է եղել, այլ պայթեցնող, ում վրա կասկածում են, ով առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել։
Նա մի քանի անգամ բուժում է ստացել հոգեբանների մոտ և մի քանի անգամ Էրեբունու ոստիկանությունում նրա նկատմամբ քրեական գործեր են կազմվել։ Երեկ էլ նա բռնություն է կիրառել մոր նկատմամբ, երբ մայրը այցելել է տուն։
Այդ ժամանակ էլ հարձակվել է մոր վրա, հարվածներ հասցրել ու այդ մասին իմացել են Էրեբունու ոստիկանները, ովքեր եկել են որպեսզի նրան տեղափոխեն Նուբարաշենի հոգեբուժարան, սակայն նա կարողացել է դիմել փախուստի։
Վերջին օրերին նա հաճախ էր ասում, թե տրաքացնելու է տունը ու մի քանի անգամ նրա մոտ տեսել ենք պայթուցիկներ ու երևի էսօր արդեն գործի է դրել իր մոտ եղած պայթուցիկները։
Դա ճիշտն ասած իրավապահները կպարզեն, բայց որ պայթյուն, փլուզումը գազից չէ, դա հաստատ է։ Եթե գազից լիներ այդ ձևի ուժեղ պայթյուն տեղի չէր ունենա, որ հարևան տներն էլ վնասվեին, դեպքի վայրից հարյուրավոր մետր հեռավորության վրա շենքերի տների ապակիները կոտրվեին։ Հետո բացի դա պայթյուն, փլուզումից վայրկյաններ անց մենք էնտեղ ենք եղել, ոչ մի գազի հոտ չենք առել։
Եթե գազ լիներ, հաստատ գոնե մի պահ հոտը կխեղդեր»։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել պայթյունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 938+
938+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
122328 դիտում
11:43 18-07-2019
Տեսախցիկը արձանագրել է երեկ Կոտայքի մարզում КамАЗ-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ