211652_close_icon
views-count697 դիտում article-date 13:46 09-02-2024

Սահմանադրությունը իշխանության հերթական զnհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն. Աշոտյան

Շնորհակալ եմ քաղաքացիներից , լրատվամիջոցներից, բոլոր այն մարդկանցից, ովքեր անկախ քաղաքական հայացքներից չեն վախենում։

Այս մասին այսօր դատարանի դահլիճում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով քաղաքացիների այն կարծիքներին, որ իրեն ազատությունից զրկման գլխավոր պատճառը քաղաքական հայացքներն են։

Խոսելով այն մասին, որ ավելացել են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնողների թիվը, Աշոտյանը ասաց․
«Փաշինյանը մնացել է իշխանության հակառակ Աստծո, բնության և մնացած բոլոր կանոնների»։

Անդրադառնալով Սահմանադրության փոխելուն՝ Աշոտյանն ասաց.

«Մի իշխանություն, որ հետևողականորեն քանդում է ինքնության, պատմության, Աստծո, ընտանիքի հիմքերը, Սահմանադրությունը նրա հերթական զոհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն»:

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Պատճառն այն է, որ մեղադրյալներից մեկն առողջական խնդիր ունի։

Նմանատիպ նյութեր