64851 դիտում
20:34 15-02-2024
Տավուշի մարզի ոստիկանների աղմկահարույց բացահայտումը․ ռազմական ոստիկանության ծառայողը իր սիրուհու հետ նախապատրաստել է նրա ամուսնու սպանությունը, որը պետք է իրագործվեր դեղորայքի միջոցով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի և ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ հերթական աղմկահարույց բացահայտումն են կատարել Տավուշի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամիսներ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզում նախապատրաստվում են սպանություն իրականացնել դեղորայքի միջոցով։
Ամիսներ շարունակ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Իջևանի և Տավուշի բաժինների ծառայողները՝ վարչության պետ Ա․ Մկրտրչյանի գլխավորությամբ իրականացրել են հսկայածավալ օպերատիվ, գրագետ աշխատանք ինչի արդյունքում էլ այսօր, ժամեր առաջ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա մի քաղաքացու։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ըստ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի 36-ամյա բնակչուհու հետ նախապատրաստել են և փորձել են այդ բնակչուհու 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նրանք չեն կարողացել իրենց «սև գործն» ավարտին հասցնել։
Ոստիկանները պարզել են նաև Տավուշի մարզում գործող այն խանութ սրահի վայրը, որտեղից նրանք փորձել են համապատասխան դեղորայքը վերցնել։
Ոստիկանները հայտնաբերել են նաև այդ տղամարդու հանցակցին և նրան նույնպես բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ Գ․ Շամշյանի տեղեկություններով «սպանության նախապատրաստում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված անձինք ձերբակալվել են քննիչի որոշմամբ և նրանք իրար հետ ունեցել են սիրային կապ ու եկել են համաձայնության, որպեսզի այդ կնոջ ամուսնուն սպանեն, որպեսզի իրենց ինտիմ հարաբերությունները առանց խոչընդոտի շարունակեն։
Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ տղամարդը ծառայում Է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2017 դիտում
18:41 13-05-2015
Մերձմոսկվայում կինը պատվիրել է ամուսնու սիրուհու սպանությունը
14502 դիտում
11:29 14-12-2017
Չորս տարվա վաղեմությամբ սպանությունը բացահայտվեց. ամուսնու սպանությունը պատվիրել էր կինը 20 հազար դոլարով