211652_close_icon
views-count865 դիտում article-date 14:54 16-02-2024

Զելենսկին ժամանել է Գերմանիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ ժամանել է Գերմանիա։

Զելենսկի այս մասին հայտնել է X-ում:

«Ինձ համար երկու կարևոր օր է սկսվում՝ հանդիպումներ Գերմանիայում և Ֆրանսիայում գործընկերների հետ, նոր պայմանավորվածություններ, Մյունխենի անվտանգության համաժողով, Ուկրաինայի անվտանգության նոր ճարտարապետություն, ինչպես նաև նոր հնարավորություններ։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի պատերազմը հնարավորինս արագ ավարտվի ուկրաինական կողմի արդար պայմաններով և ապահովվի կայուն խաղաղություն», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր