1456 դիտում
16:45 16-02-2024
«Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, իմ այդ որոշումը ոչ թե հօգուտ իմ անձի է եղել, ես դրանով փորձել եմ արհավիրքը հեռացնել». Սերժ Սարգսյանը՝ իր հրաժարականի մասին
Այսօր լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեցին՝ հասարակության մի հատված կա ձեզ մեղադրում է նրա համար, որ տեղյակ եք եղել, որ Արցախի 7 շրջանները պետք է հանձնվեն, ձեզ ասում են՝ ավելի լավ էր հանձնեիք, քան իշխանությունը տայիք Նիկոլ Փաշինյանին: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ կա՛մ ձեր ձեւակերպումն է սխալ, կամ ուղղակի չափազանցնում եք: Դա հասարակության մի հատված չի, մի քանի հոգի կան, որ այդ հեքիաթները պատմում են: Ես այդտեղ տրամաբանության հետք չեմ տեսնում: Բա եթե այդպիսի բան կար, ես ինչի՞ էի վարչապետ առաջադրվում: Եթե այդպիսի բան կար, հեն է, իմ ժամկետն ավարտվում էր, ես կգնայի մեր տուն»:
Դիտարկմանը, որ դուք պետք է գնայիք տուն, բայց չգնացիք ու դրանից հասունացավ բողոքի մեծ ալիք՝ Սերժ Սարգսյանը հակադարձեց.
«Դրանից չի հասունացել: Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, իմ այդ որոշումը ոչ թե հօգուտ իմ անձի է եղել, ես դրանով փորձել եմ արհավիրքը հեռացնել Հայաստանից: Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա նրանք ասեն՝ դրանով ինչի՞ են հասել»:
Լրագրողներից մեկն ասաց, որ եթե չառաջադրվեր, հեղափոխություն չէր լինի՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իսկ որտեղի՞ց գիտեք, բա՞խտ ես նայել, դու բաժա՞կ ես նայել»:

Նմանատիպ նյութեր
991 դիտում
21:25 17-06-2024
Ամենահեշտ բանն է թողնել մանդատը և գնալ շшռից փnրձանքից հեռու, բայց դրանով ինչի կհասնենք․ Լևոն Քոչարյան
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»