211652_close_icon
views-count1030 դիտում article-date 17:48 16-02-2024

Ըստ երևույթին, նրան սպանել է Պուտինը. Զելենսկին՝ Նավալնիի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արձագանքելով ռուսական գաղութում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին տեղեկությանը, հայտարարել է, որ նրան սպանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ինչպես նշում է The Guardian-ը, Զելենսկին այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Պուտինը միշտ սպանում է, նա ինքն իրենով պատերազմ է, նա կանգ չի առնի, նրան կարելի է կանգնեցնել միայն համագործակցության միջոցով։ 

Հենց նոր հայտնի դարձավ, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է ռուսական բանտում, ըստ երևույթին, նրան սպանել է Պուտինը... Նրան չի
հետաքրքրում, թե ով է մահանալու, որպեսզի ինքը պահպանի իր դիրքերը», - Զելենսկու խոսքն է մեջբերում pravda.com.ua կայքը:

Նշենք, որ Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայության գրասենյակն իր կայքում հայտնել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։

«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա.Ա. Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտարարության մեջ նշվում է, որ անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները և «հրավիրվել է շտապօգնության բրիգադ»։

Նավալնիի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել «Իվ Ռոշե»-ի գործով պատիժը կրելու պայմանների բազմակի խախտումների համար։ 

2021 թվականի փետրվարի 2-ին դատարանը որոշել է նրա պայմանական պատիժը փոխարինել իրականով։ 

2022 թվականի մարտին նա մեղավոր է ճանաչվել նաև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և նախընտրական միջոցների հավաքման ընթացքում խարդախության, իսկ 2023 թվականի օգոստոսին՝ ծայրահեղական համայնք ստեղծելու համար:

Նմանատիպ նյութեր