211652_close_icon
views-count22983 դիտում article-date 20:09 19-02-2024

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում կոյուղին իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար, իսկ պաշտոնյաները ասում են՝ գումար չկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Մաշտոցի 16 հասցեում կոյուղին իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար։

Կոյուղատարը անընդհատ խցանվում է, կոյուղաջրերն էլ ողողում են այգիներն ու բակերը, լցվում այն ջրանցք, որը նախատեսված է ոռոգման ջրի համար։

Երեկ՝ փետրվարի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները զայրացած բարձրաձայանում են այն մասին, որ հետո այդ ջրանցքից հոսող ջրով մարդիկ այգիներն են ոռոգում։ Որն էլ խոլեռայի աղբյուր կարող է դառնալ։

Կոյուղաջրերը ողողում են նաև ամբողջ փողոցը։ Հասնում մինչև այդ հատվածում գտնվող հերոսների անկյուն։

Երեխաները խաղալ չեն կարողանում։

Ու եթե հիմա եղանակային պայմաններից ելնելով բնակիչները համեմատաբար ավելի քիչ են զգում գարշահոտը, ապա ամռանը վիճակը դառնում է սարսափելի։

Կոյուղին էլ ակտիվանում է հատկապես երեկոյան ու այն ժամերին, երբ բնակիչներն ակտիվորեն ջուր են օգտագործում։

Հաշվի առնելով այն որ գյուղը Փարաքար խոշորացված համայնքի կազմում է, քաղաքացիները մի քանի անգամ գյուղապետարան են գնացել։ Պատճառաբանել են, որ գումար չկա։

Իսկ Էջմիածնի քաղաքապետարանի թեժ գիծը համառորեն լռում է։

Բնակիչներն ասում են՝ դիտահորերը իրենց ուժերով են սարքել, հիմա էլ ուզում են, որ համայնքապետարանն աջակցի, կարողանան մաքրել կոյուղատարը, քանի որ նման հակասանիտարական պայմաններում ապրել չեն կարող:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր