211652_close_icon
views-count736 դիտում article-date 19:06 20-02-2024

Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան

Փետրվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Նուման Քուրթուլմուշը կմեկնի Ադրբեջան։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հաղորդվում է, որ նա կմասնակցի Ասիական խորհրդարանական վեհաժողովի 14-րդ լիագումար նիստին, որը կանցկացվի փետրվարի 21-ից 24-ը Բաքվում։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների խորհրդարանների պատվիրակությունները ևս։

Նստաշրջանի ավարտից հետո կընդունվի Բաքվի հռչակագիրը։

Թուրք պաշտոնյան նաև կհանդիպի Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում երկկողմ հարաբերություններից բացի քնննարկվելու են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։

Կայանալու են նաև հանդիպումներ  Քուրթուլմուշի և Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նմանատիպ նյութեր