211652_close_icon
views-count820 դիտում article-date 19:17 20-02-2024

ՌԴ կերպարվեստի պետական թանգարանում տեղի ունեցած ուրարտական ցուցադրությանն այցելել է 183077 մարդ

 «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Մեծ պատիվ է տեղեկացնել, որ 2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ը Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում տեղի ունեցած «Ուրարտուի թագավորությունը․ Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշթու-Հարմինույա-Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրությունն ունեցել է 183077 այցելու: Սա շատ կարևոր ձեռքբերում է։ Այդքան այցելու ծանոթացել է Հայաստանի ուրարտական ժառանգությանը։

Ցուցադրությանը ներկայացված են եղել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևանի քաղաքի պատմության թանգարանի ևռուսաստանյան մի շարք առաջատար թանգարանների (պետական Էրմիտաժ, ին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, Ռուսատանի պատմության պետական թանգարան և այլն) նախաուրարտական, ուրարատական և հետուրարտական ժամանակաշրջանների հավաքածուներից ընտրյալ իրեր:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից այս ցուցադրությանը ներկայացված են 53 հնագիտական առարկաներ, որոնց թվում են եղել Էրեբունի-Երևանի ծննդյան վկայականը համարվող սեպագիր արձանագրություններից մեկը, Սարդուրի Երկրորդ արքայի սեպագիր արձանագրությունը, Էրեբունու ձիու առաջնամասով արծաթե եղջերագավաթը, Կարմիր բլուր, Էրեբունի, Նոր Արմավիր, Արտանիշ հնավայրերից վերջին տարիներին իրականացված պեղումներից հայտնաբերված եզակի արտեֆակտեր:

Ցուցադրությունն իրականացվել է Արտիս ֆուտուրա ֆոնդի հետ և Տաշիր մեդիկա ընկերության ֆինանսական աջակցությամբ»։

Նմանատիպ նյութեր