211652_close_icon
views-count1246 դիտում article-date 09:53 21-02-2024

Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ադրբեջանցի է ձերբակալվել

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Վերջինիս խոսքով՝ ոստիկանությունն ասել է, որ նա ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ և կարող է հանձվել Հայաստանին։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա  44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը:

Ինչպես հաղորդում է eadaily.com կայքը, Զեյնալլին Instagram-ում  տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։

«Ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին՝ հավելելով, որ վաղը կկանգնի դատարանի առջև։

Նրա խոսքով՝ ինքը հետախուզման մեջ էր անցած տարվա մայիսից:

Ադրբեջանցին աջակցություն է խնդրել իր երկրի պետական կառույցներից:

Նմանատիպ նյութեր