1000 դիտում
22:59 22-02-2024
Տպավորություն է, որ Երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում մենք այդպես էլ չենք կարողացել ձևակերպել, թե որոնք են Հայաստանի Հանրապետության պետական շահերը․ Մհեր Ավետիսյան
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Յուրաքանչյուր սուվերեն պետության քաղաքական իշխանությունները պարտավոր են պաշտպանելու սեփական պետության քաղաքական շահերը, բայց հետաքրքիրն այն է, որ, համենայնդեպս ինձ մոտ տպավորություն է, որ Երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում մենք այդպես էլ չենք կարողացել ձևակերպել, թե որոնք են Հայաստանի Հանրապետության պետական շահերը…
Եվ հետևաբար, եթե մենք չենք ձևակերպել և չգիտենք` որոնք են մեր պետական շահերը, ապա ինչն ենք պաշտպանում, ումից ենք պաշտպանում և ինչի համար։
Ես առաջարկում եմ մեր քաղաքական էլիտային և առհասարակ մեր հասարակությանը, յուրաքանչյուրս մեզ համար փորձենք հասկանալ, թե որոնք են Հայաստանի պետական շահերը, փորձենք այս թեմայով հասարակական քննարկումներ սկսել` պարզելու համար, թե արդյոք մենք` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ունենք ընդհանրական ընկալում Հայաստանի պետական շահերի վերաբերյալ, թե յուրաքանչյուրս Հայաստանի պետական շահ ասելով յուրովի պատկերացումներ ունենք և շատ հաճախ այդ պատկերացումները կարող են նաև չհամապատասխանել մեր պետության իրական շահերին։ Առաջին հայացքից թվում է, թե սա կարևոր խնդիր չէ, բայց սուվերեն պետություն ունենալու համար սա թերևս ամենակարևորագույն խնդիրներից մեկն է. ձևակերպել, թե որն է Հայաստանի Հանրապետության պետական շահը:
Եթե մենք ձևակերպենք Հայաստանի Հանրապետության պետական շահ հասկացությունը և այն իսկապես լինի ընդունելի բոլորիս համար, հետևաբար արդեն կարող ենք քննարկել, թե ինչպես ենք պաշտպանելու այդ շահը։

Նմանատիպ նյութեր
8231 դիտում
22:36 13-05-2021
Ադրբեջանցիները կարողացել են ՀՀ տարածք գալ, քանի որ չենք կարողացել ամբողջ սահմանը կահավորել. Արմեն Գրիգորյան
Այս բաժնից
889 դիտում
19:04 15-11-2024
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
811 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին