211652_close_icon
views-count973 դիտում article-date 17:52 23-02-2024

ԱՄՆ-ը ավելի քան 500 պատժամիջոց է սահմանում ՌԴ-ի դեմ. Բայդեն

Ջո Բայդենը հաստատել է, որ Միացյալ Նահանգներն ավելի քան 500 պատժամիջոց է սահմանում Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական զարգացումների և Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ:

Այս մասին հաղորդել է Սպիտակ տան կայքը։

«Այսօր ես հայտարարում եմ Ռուսաստանի դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցի մասին: Դրանք ուղղված կլինեն Նավալնիի ազատազրկման հետ առնչություն ունեցող անձանց, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական հատվածի, պաշտպանական արդյունաբերական, գնումների ցանցերի և պատժամիջոցներից խուսափողների դեմ տարբեր մայրցամաքներում»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նաև արտահանման նոր սահմանափակումներ է մտցնում մոտ 100 կազմակերպության նկատմամբ, որոնք գաղտնի աջակցություն են ցուցաբերել ռուսական ռազմական մեքենային:

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում Ռուսաստանի էներգետիկ եկամուտներն է՛լ ավելի նվազեցնելու համար: Եվ ես իմ թիմին հանձնարարել եմ մեծացնել աջակցությունը քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարության ամբողջ աշխարհում»,- ասել է նաև Բայդենը։

Նմանատիպ նյութեր