211652_close_icon
views-count1081 դիտում article-date 21:14 23-02-2024

Ֆրանսիական պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչները այցելել են «Ինժեներական քաղաք»

Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ փետրվարի 23-ին «Ինժեներական քաղաք» են այցելել պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները։

«Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման մանրամասները, «Գործարանային քաղաք» նախագիծը, այն ընկերություններին, որոնք արդեն իսկ գործունեություն են ծավալում «Ինժեներական քաղաք»-ում: Նա հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերությունները նույնպես առաջիկայում ներկայացված կլինեն «Ինժեներական քաղաք»-ում:

Ֆրանսիայի պատվիրակության անդամները նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ նաև շրջայց  են կատարել  «Ինժեներական քաղաք»-ում,  ծանոթացել հայ ինժեներների գաղափարներին, արդեն իսկ մշակված պրոդուկտներին:

Նմանատիպ նյութեր