211652_close_icon
views-count859 դիտում article-date 18:12 24-02-2024

ԵՄ-ն, օգնության նոր ծրագրի շրջանակներում, առաջին 4,5 միլիարդ եվրոն Ուկրաինային կփոխանցի մարտին

Եվրամիությունը, փետրվարի 1-ին հաստատված օգնության նոր ծրագրի շրջանակներում, առաջին 4,5 միլիարդ եվրոն Կիևին կփոխանցի մարտին:

Կիևին օգնության նոր տրանշի փոխանցման ժամկետների մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում։

«Մենք քննարկել ենք Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու հետագա քայլերը։ 4,5 միլիարդ եվրոյի առաջին վճարումը կհասնի մարտին»,- գրել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումը։

Փետրվարի 1-ին Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի բյուջետային աջակցության ծրագիրը, որը կգործի մինչև 2027թ։
 

Նմանատիպ նյութեր