211652_close_icon
views-count1204 դիտում article-date 12:32 25-02-2024

Հուսիները հրթիռներով և անօդաչուներով հարձակվել են ամերիկյան նավերի վրա

Tert.am-ի փոխանցմամբ՝ Եմենի հուսի ապստամբներն ասել են, որ մի քանի հրթիռ են արձակել ամերիկյան Torm Thor լցանավի ուղղությամբ Ադենի ծոցում, ինչպես նաև հարձակվել են Կարմիր ծովում գտնվող մի շարք ամերիկյան ռազմանավերի վրա՝ կիրառելով անօդաչու սարքեր: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին այդ նավերից հետ կանչել իրենց անձնակազմերին: Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։

Հուսիներն ասում են, որ իրենց գործողությունները Կարմիր ծովում ուղղված են Գազայի հատվածում պաղեստինցիներին օգնելուն:

Նրանք պնդում են, որ իրենք չեն միջամտում տարածաշրջանում նավարկության ազատությանը:

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հունվարի կեսերից հարվածներ են հասցնում հուսիների թիրախներին՝ դա անվանելով Կարմիր ծովում նավարկության ազատության սպառնալիքներին պատասխան: «Անսար Ալլահ»-ի բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամմեդ Ալի ալ Հուսին հարվածներն անվանել է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա:

Նմանատիպ նյութեր