211652_close_icon
views-count838 դիտում article-date 09:59 26-02-2024

Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը դատապարտում է Բելառուսում կեղծ ընտրությունները

Միացյալ Նահանգները դատապարտում է Բելառուսում այսօր ավարտված Լուկաշենկոյի ռեժիմի կեղծ խորհրդարանական և տեղական ընտրությունները։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

«Ընտրություններն անցել են վախի մթնոլորտում, որում ոչ մի ընտրական գործընթաց չի կարելի անվանել ժողովրդավարական։ Վարչախումբը շարունակում է պահել ավելի քան 1400 քաղբանտարկյալների։ Բոլոր անկախ քաղաքական գործիչները կա՛մ կալանավորվել են, կա՛մ հեռացվել։

Բոլոր անկախ քաղաքական կուսակցությունների գրանցումը մերժվել է։ Արտերկրում գտնվող բելառուսները կարող են քվեարկել միայն այն դեպքում, եթե նրանք վերադառնան Մինսկ, որտեղ նրանք, հավանաբար, կբախվեն հաշվեհարդարի: Այս չարաշահումները փաստացի սառեցրել են իրական քաղաքական գործունեությունն ու դիսկուրսը Բելառուսի ներսում:

Ռեժիմը թույլ չտվեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը դիտարկել ընտրությունները` ավելի սահմանափակելով ազատ և արդար ընտրությունների համար անհրաժեշտ թափանցիկությունը»:

Նմանատիպ նյութեր