211652_close_icon
views-count1291 դիտում article-date 11:13 26-02-2024

2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0,5-ից կդառնա 0,25, իսկ ապակիների լուսաթափանցելիության կանոնների մեկանգամյա խախտման համար միավոր չի հանվի․ փոխնախարար

Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առաջարկը, նախատեսվում է 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0,5-ի փոխարեն նախատեսել 0,25՝ հաշվի առնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունն ու արարքի վտանգավորությունը։

Այս մասին պետաիրավական հանհձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Ընդունել ենք պարոն Թորոսյանի առաջարկը, այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտման համար համար նախատեսվում է միայն տուգանք՝ առանց տուգանային միավոր հանելու։ Բայց հաշվի առնեով հանրային վտանգավորությունը՝ նախատեսում ենք, որ մի տարվա ընթացքում 2-րդ անգամ կատարելու պայմաններում կհանվի 2 միավոր և կսահմանվի տուգանք՝ աշխատավարձի քսանինապատիկի չափով»,- ասաց փոխնախարարը։

Նմանատիպ նյութեր