211652_close_icon
views-count919 դիտում article-date 21:48 27-02-2024

ԵՄ-ն 15 միլիոն եվրո է տրամադրում ՀՀ-ին փախստականներին աջակցելու համար․ Ադրիեն Կիրալին

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալին մանրամասներ է ներկայացրել ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման արդյունքից։ 

«Լավ քննարկումներ ունեցա փոխվարչապետներ Գրիգորյանի և Խաչատրյանի հետ Երևանում՝ Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ մեր համատեղ ջանքերի շուրջ։ Հանդիպման ընթացքում ես փոխանցեցի ֆինանսավորման համաձայնագիրը, որը 15 միլիոն եվրո է տրամադրում փախստականներին բյուջետային աջակցության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Կիրալին։

Նմանատիպ նյութեր